News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը՝ »Յուվենցի Կարոն», ԲՀԿ խմբակցությունը լքելու դիմում է գրել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Պատգամավորը հայտարարությունէ  տարածել, որում ասվում է. «Մեծարգո ԱԺ նախագահ, Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցություն ԲՀԿ խմբակցության հետ եւ այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործունությունը որպես անկուսակցական պատգամավոր»: 

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ից դուրս գալու եւ որպես անկախ պատգամավոր իր գործունեությունը շարունակելու մասին դիմում է գրել նաեւ Արագած Ախոյանը: Նրա այս քայլի մասին մեկ այլ ԲՀԿ-ական՝ Միքայել Մելքումյանը ասել էր հետեւյալը.  «Ես անձամբ գտնում եմ՝ ամեն քամի երբ փչում է, մարդը իր թիմին հրաժեշտ է տալիս, դա լավ երեւույթ չէ, վատ երեւույթ է, մենք քաղաքական գործիչներ ենք, պետք է քաղաքական ռիսկերը գնահատենք, ամեն բան մարդու համար է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
Ամենաշատ