News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

2014թ. Հայաստանից Եվրամիություն արտահանվող փայլաթիթեղի ծավալները ավելացել են։ Այս մասին վկայում են 2014թ. Հայաստանի արտաքին առեւտրի վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել է ՀՀ Ֆինանսների նախարարության Մաքսային ծառայությունը։

2014թ. հանրապետությունից մոտ 88.5 մլն դոլարի 30 հազար փայլաթիթեղ է արտահանվել, ինչը 10.1 տոկոսով ավել է, քան 2013թ.։ Արտահանման 86 տոկոսը կատարվել է դոլարով։ Անցյալ տարվա պես այս անգամ նույնպես Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկել փայլաթիթեղին (2014թ. կազմել է 87 տոկոս)։ 

Նշենք, որ ԵՄ արտահանման ծավալները ակտիվացել են այն բանից հետո, երբ 2013թ. դեկտեմբերին Եվրամիության դատարանը հանել էր 2009թ. սեպտեմբերին հայկական փայլաթիթեղի վրա դրված հակադեմպինգային մաքսերը։ Արտահանումը դեպի Եվրոպա շարունակվում էր մաքսերից ազատ անվանացանկով, բայց ավելի սահմանափակ քանակով։

Հատկապես մեծացել է արտահանումը դեպի Գերմանիա։ Եթե 2013թ. այն կազմում էր 56 տոննա, ապա 2014-ին՝ արդեն 2316։ Մի քանի տասնյակ տոննա փայլաթիթեղ է արտահանվել Իտալիա եւ Իսպանիա այն դեպքում, երբ 2013թ. դեպի այդ երկրներ արտահանում չի իրականացվել։ Գերմանիայից հետո ԵՄ ամենախոշոր ներկրողը եղել է Ավստրիան (372 տոննա)։

2014թ. արտահանման նոր շուկա դարձավ Թուրքիան՝ թեկուզ եւ փոքր ծավալներով (1.8 տոննա)։ Մերձավորարեւելյան երկրներից խոշոր ներկրողներ են Իրաքն ու Իսրայելը։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանը փայլաթիթեղ է արտահանել աշխարհի 17 երկիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել միջազգային մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ. Փիթեր Ստանո
Նրա խոսքով, ամենակարևոր առանցքային կետերից մեկը վստահության ամրապնդման միջոցառումներն են, որոնց...
Արեւմուտքում սկսում են վերիմաստավորել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ. The Guardian
Արեւմուտքը վերիմաստավորում է հարաբերություններն Ադբեջանի հետ...
Թոմաս դե Վաալ․ ժամանակն է, որ ԵՄ-ն ավելի կոշտ բանակցություններ վարի Ադրբեջանի հետ
Ալիեւը հստակեցրել է, որ այդ վերադարձը տեղի կունենա «խաղաղ ճանապարհով»։ Բայց որքանո՞վ են լուրջ այդ հավաստիացումները Ղարաբաղում տեղի ունեցածից հետո․․․
Մեցոլան ակնկալում է, որ ԵՄ-ն Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ պաշտոնական բանակցություններ կսկսի արդեն դեկտեմբերին
Եվրամիությունը պետք է փոփոխությունների մեծ ալիք սկսի, որպեսզի պատրաստվի Ուկրաինայի անդամակցությանը: Այս ․․․
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ ղեկավարության հասցեական գնահատականները եւ կոչերն Ադրբեջանի նոր ագրեսիայի առնչությամբ՝ առանցքային...
ԵՄ-ն բանակցություններ կվարի Արցախի վերաբերյալ
Եվրոպական խորհրդի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդականը կհանդիպի Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների հետ...
Ամենաշատ