News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն այսօր՝ փետրվարի 18-ին, Հայաստանում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Լեւոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ փակ քննարկում է տեղի ունեցել, այդ պատճառով չներկայացրեց քննարկման մանրամասները։ Հանդիպմանը մասնակցել են «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանը: Հանդիպմանը, Լեւոն Բարսեղյանի խոսքով, կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտի եւ երկրի խնդիրները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը Հայաստան է ժամանել այսօր: Հարավային Կովկաս այցի շրջանակում Նուլանդը փետրվարի 16-ին եղել է Բաքվում, փետրվարի 17-ին՝ բանակցություններ վարել Թբիլիսիում։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ