News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քնած ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանը լավ հայ էր, լավ մարդ, իր ազգի արժանի զավակը: Մարգարյանի սպանությունից 11 տարի անց նրան այսպես բնութագրեց դեպքի ժամանակ Բուդապեշտում գտնվող Հայկ Մակուչյանը:

«11 տարի անց նույն զգացողությունն ունեմ, ոչինչ չի փոխվել: Նույն ցավն է, նույն ապրումները, ոնց որ սպանության օրն էր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկը, որին նույնպես Սաֆարովը փորձել էր սպանել, սակայն, բարեբախտաբար, նրա սենյակի դուռը կողպված է եղել:

Հայկ Մակուչյանը մտահոգություն հայտնեց, որ ոճրագործը մինչեւ հիմա անպատիժ է, նույնիսկ Ադրբեջանի իշխանությունների կողմից պարգեւատրվել է եւ այժմ այնքան ազատ է իրեն զգում:

Ինչ վերաբերվում է ՄԻԵԴ ներկայացրած անհատական գանգատին, Մակուչյանը հայտնեց, որ այն դեռ վարույթ չի ընդունվել:

Նշենք, որ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները, ինչպես նաեւ մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները 2013թ.-ին անհատական գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ: Գանգատում պահանջվում է ճանաչել, որ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը եւ Ադրբեջանի կողմից նրա ներումը, ըստ էության` արդարացումը եւ հերոսացումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (այն է՝ կյանքի իրավունք), 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը բարեբախտաբար փակ էր եղել: 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել`  30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց  8 տարվա աշխատավարձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է հասնի ռամիլ սաֆարովին Հունգարիա վերադարձնելուն՝ պատիժը կրելու համար
ռամիլ սաֆարովը պետք է վերադարձվի Հունգարիա...
Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի հայ խորհրդարանականը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ
Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը…
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար. Փոխնախարար
Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական...
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ
Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի...
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական ․․
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի փոխվարչապետին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին...
Ամենաշատ