News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն Արֆորվիլ քաղաքում հուլիսի 4-ին կբացի Գեւորգ Արաբյանի անվան վարժարանը: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը՝ նշելով, որ վերջերս Լը Ռենսիում մանկապարտեզի եւ առաջիկայում «Դպրոցասեր» լիցեյի բացումից հետո, հիմա Փարիզի արվարձանում ուշադրության կենտրոնում կլինի նոր վարժարանը:

Շինարարական աշխատանքներն ընթանում են արդեն 2 տարի: Նախագծի գլխավոր հովանավորը՝ 84-ամյա ձեռներեց Գեւորգ Արաբյանը, ով 1987 թվականին Լիբանանից փոխադրվել է Ֆրանսիա, մի անգամ հայտարարել է, որ գումար աշխատելը շատ դժվար է, բայց ավելի դժվար է այն արդարությամբ ծախսելը:

«Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն են ընձեռում դպրոց ստեղծել, քանի որ այդ բոլոր երեխաները Ցեղասպանության զոհերի սերունդներն են եւ կարող են սովորել իրենց նախնիների լեզուն: Դա չափազանց կարեւոր է, քանի որ ապացուցում է, որ մեր ժողովուրդը դեռեւս գոյություն ունի»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ