Բնապահպանության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ` Գեղարքունիքի մարզում գտնվող Մարտունի գետի վրա պատրաստվում են ՀԷԿ կառուցել, որը լրջորեն կվտանգի ֆաունայի գոյությունը: Բանն այն է, որ այս գետը ոռոգման առումով խնդիր չի առաջացնելու, պարզապես այն ձկնագետ է համարվում եւ լուրջ վտանգ է սպառնում ձկների ձվադրման ու առհասարակ գոյության համար:
Լուրեր են շրջանառվում, թե այս նոր բիզնեսի հետեւում կանգնած է Մարտունու քաղաքապետը, Եղեգնաձորի «Նորավանք» եկեղեցու քահանան, ինչպես նաեւ քաղաքային այլ հեղինակություններ:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում աղմուկ է բարձրացել նաեւ մեկ այլ ՀԷԿ-ի կառուցման շուրջ, որը թեեւ կառուցվում է Վայոց ձորում, սակայն այդ ծրագրի իրականացման համար հարկավոր է փոխել հինգ գյուղերի ոռոգման աղբյուր հանդիսացող Արգիճի գետի հունը: Այս կապակցությամբ նաեւ այսօր Երեւան-Մարտունի ճանապարհի վրա բողոքի բազմամարդ ակցիա է կազմակերպվել: