News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական փոխգործակցությունը` հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործուն ջանքերն ի նպաստ կդրվեն երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու գործին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը կարեւորում է Հայաստանի հետ գործընկերային դինամիկ հարաբերությունները եւ վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է Արդարադատության նախարարության հետ համատեղ իրավական ոլորտում շարունակական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են քրեական արդարադատության եւ քրեակատարողական ոլորտներում իրականացվելիք բարեփոխումներին, իրավական ակտերի մշակման հմտությունների հետագա ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող գործողություններին վերաբերող հարցեր:

Կարեւորելով Միացյալ Նահանգների փորձը պրոբացիայի ոլորտում՝ կողմերը քննարկել են փորձի ուսումնասիրության հնարավորությունները եւ Հայաստանում ստեղծվելիք համանուն ծառայության կարողությունների ամրապնդման խնդիրները: Հանդիպման ավարտին դեսպանը հատուկ ընդգծել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի մշակման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության ջանքերը, ինչը կարեւոր է քաղաքացիական հասարակության զարգացման համար համապատասխան երաշխիքներ ու հստակ մեխանիզմներ նախատեսող իրավական ակտ ունենալու տեսակետից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ