News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու հարց չեն բարձրացրել են Երեւան իրենց վերջին այցելության ժամանակ, այդպիսի բան չի եղել: Այս մասին, փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով այդ խնդրի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցին:

Նրա խոսքով՝ ադրբեջանցի դիվերսանտների հանցագործությունները, իրենց կողմից կատարված սպանությունները բացահայտված, փաստագրված եւ ապացուցված են, ներառյալ՝ 17-ամյա պատանու առեւանգումը, խոշտանգումը եւ դաժան սպանությունը։

«Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, թե մարդասպաններին ինչպես են ընդունում եւ հերոսացնում Ադրբեջանում, ինչպես դա եղավ տխրահռչակ Սաֆարովի դեպքում, եւ դա միակ դեպքը չէր։

Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը խոսում է մարդասիրության մասին։ Սակայն ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել Արդբեջանի պարագայում։ Ադրբեջանում հայտնված քանի՞ հայ քաղաքացիական անձինք են ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով տեսախցիկների առջեւ նվաստացվել, ապա՝ սպանվել։ Կամ այդ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժում էին միջազգային կառույցների, ներառյալ՝ Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի, եռանախագահների կոչերը` պայմանններ ստեղծել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների տարհանման համար։

Էլ չասած, որ Բաքվի «մեծ մարդասերներն» իրենց հատուկ «մարդասիրությամբ» ամեն օր սեփական քաղաքացիներին են խոշտանգում, եւ հատկապես նրանց, ովքեր խաղաղության, հանդուրժողականության, հաշտեցման եւ մարդասիրության ջատագով են»,-նկատել է նախարարը:

Նրա խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանում յուրովի են ընկալում մարդասիրությունը, իսկ դրա իրական դրսեւորումները ծառայեցնում են ատելության եւ այլատյացության խորացման համար։

«Սա է իրականությունը, եւ դրա մասին ես արձագանքել էի: Իմիջիայլոց, այն ասեկոսեները, թե իբր եռանախագահներն այդ հարցը բարձրացրել են Երեւան իրենց վերջին այցելության ժամանակ, այդպիսի բան չի եղել: Եռանախագահները մեզ մոտ այդ հարցը չեն բարձրացրել»:

Արմեն ռուստամյանի դիտարկմանը, թե այս ամենը մենք գիտենք կամ գիտեն շատ քիչ շրջանակի մարդիկ, եւ պետք է այդ ամենը ներկայացնել աշխարհին, Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է. «Կարծես, Ձեր ուշադրությունից վրիպել է այն, որ ինչպես հայտնել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին դիվերսանտների հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստարկները մանրամասն ներկայացվել են։ Նույնն արվել է նաեւ արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։ Նաեւ համապատասխան հայտարարություններ են եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ