News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքար մղելիս չենք նայելու անուններին։ Այս մասին խորհրդարանում փետրվարի 25-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով վարչապետի գլխավորությամբ կռոպուցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելուն։

Նա հիշեցրել է, որ Խորհրդի աշխատանքներին մասնակցելու առաջարկ կստանան  խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների մեկական ներկայացուցիչ։ «Իմ մոտեցումն այսպիսին է. միասին քննարկել մեր հասարակությանն անհանգստացնող բոլոր հարցերը եւ տվյալները։ Մենք միասին օրենքի շրջանակներում եւ իրավապահ մարմինների մասնակցությամբ կփորձենք բարձրացնել հարցերը եւ պատժել մեղավորներին, եթե այդպիսիք լինեն։ Մեզ ոչինչ չի խանգարում, ոչ քաղաքական գործիչների եւ ոչ էլ բիզնեսմենների անունները հաշվի չենք առնելու։ Մենք ոչ ոքի առաջ պարտական չենք։ Եթե ցանկանանք, կարող ենք լուծում տալ կուտակված հարցերին։ Աշխատանքը կլինի արդար եւ թափանցիկ։ Եթե մենք բոլորս այսպես աշխատենք, մենք հաջողության կհասնենք»,- ընդգծել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ