News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թող այդ տիկինը գոնե չաղավաղի իրականությունը,- այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հայտարարությունը։ Նուլանդը փետրվարի 17-ին Բաքվում հայտարարել էր, թե «Հայաստանի կողմից պահվող ադրբեջանցի գերիները պետք է վերադարձվեն»։ Փետրվարի 18-ին Նուլանդը ժամանել էր Հայաստան։

Ռուստամյանը նշել է, թե Հայաստանի ԱԳՆ-ն մի շարք հաջող եւ ճիշտ քայլեր է արել՝ կանխելու ադրբեջանական քարոզչությունը, բայց խորհրդարանականների հետ ջանքերը մեկտեղելը ծշատ օգտակար կլինի։ Անհրաժեշտ է, որ միջազգային հանրության գիտակցության մեջ ամրագրվի, թե Լեռնային Ղարաբաղը ոչ թե «գոյություն չունեցող» պետություն է՝ «գոյություն չունեցող» դատարանով, այլ դե-ֆակտո ճանաչված պետություն։ Եւ եթե այնտեղ հանցագործություն է կատարվում, հանցագործներին հանձնելու խնդրանքով պետք է նախ դիմել այդ պետությանը։

«Իսկ միջնորդները պետք է նախ դիմեն Ադրբեջանին եւ հրապարակային խոստովանեն, որ Ղարաբաղում դատապարտված անձինք հանցագործներ են։ Եւ թող այդ տիկինը գոնե չաղավաղի իրականությունը, թե դա մարդասիրական քայլ կլինի։ Սա լիովին այլ իրավիճակ է, այլ ոչ ռազմական հանցագործություն։ Բայց դա գֆիտենք միայն մենք, կամ մեզնից բացի քչերը։ Պետք է այդ փաստը ճիշտ մատուցել միջազգային հանրությանը»,- նշել է Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ