News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Ֆերիքյոյի  Սուրբ Վարդանանց եկեղեցու անվանակոչությանը եւ «Վարդանանց» երգչախմբի հիմնադրման 83-րդ ամյակին նվիրված ընդունելության ժամանակ ելույթ ունեցած Պոլսո հայոց պատրիարքի գլխավոր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն անդրադարձել է բազմաթիվ խնդիրների` իսլամացած հայերից մինչեւ խառնամուսնություններ:

Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին, Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցու անվանակոչության օրը եւ «Վարդանանց» երգչախմբի հիմնադրման 83-րդ տարելիցը նշվել է կիրակի օրը` փետրվարի 15-ին, կայացած ընդունելության ժամանակ: Եկեղեցու «Նազար Շիրինօղլու» սրահում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաեւ Պոլսո հայոց պատրիարքի գլխավոր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ

Աթեշյանը, ով անդրադարձել է տարատեսակ հարցերի, այդ թվում` իսլամացած հայերի եւ խառնամուսնությունների թեմաներին:

Արքեպիսկոպոս Աթեշյանի ելույթի հիմնական շեշտադրումները հետեւյալներն են.

«Հայ եմ ասելով` հայ չես դառնա»

«Ընդունենք թե ոչ` որպես համայնք հեռացել ենք մեր կրոնական հավատքից: Կրոնը ետին պլան է մղվել մեզ համար: Եթե հնարավոր է հայերեն խոսելով հայ դառնալ, ապա ինձանից շատ ավելի լավ հայերենով հաղորդակցվող մի շարք մահմեդականներ կան: Հա՞յ են նրանք: «Իմ մեծ մայրը հայ է եղել»… Քո մեծ հայրն էլ մուսուլման էր: Ո՞ւմ արյունն ես կրում դու: Հայը կրոնից անքակտելի մի ամբողջություն է: Եթե ուզում ես հայ լինել, կգաս կմկրտվես, Հայոց եկեղեցու անդամը կդառնաս եւ միայն այն ժամանակ կասես` «Ես հայ եմ»: Այդ հավատքի համար պատերազմներ են մղվել, այդ դավանանքի համար մինչեւ 20-րդ դարի սկիզբ զոհեր ենք տվել: Հիմա չենք կարող մեր պապերի թափած արյունը ժխտել»:

«2170 եկեղեցուց 42-ն են մնացել»

«Մեկտեղվել ենք` Վարդանանց եկեղեցու անվանակոչության օրը եւ եկեղեցու երգչախմբի հիմնադրման ամյակը նշելու նպատակով: Եկեղեցին ունի մեկ ու կես հարյուրամյակի, իսկ երգչախումբը` մեկդարյա պատմություն: Հայացք գցեք 1914 թվականի օրացույցներին. Օսմանյան կայսրության սահմանների ներսում կան հայկական 2170 եկեղեցիներ ու 100 դպրոցներ: Որտե՞ղ են այժմ դրանք: Մեր ձեռքին 42 եկեղեցի եւ 13 դպրոց է մնացել: Մեր դպրոցների եւ եկեղեցիների նկատմամբ Ձեր սերը ո՞ր չափանիշով է սահմանվում: Դրա՞նք էլ ենք մեր ձեռքից փախցնելու: Մեր պապերն իրենց զոհեցին` հանուն նրա, որ մեր եկեղեցիներն ու դպրոցները կանգուն մնան»:

«Խառնամուսնությունները սպիտակ ցեղասպանություն են»

«Եվրոպայում քրիստոնեությունը մեռած վիճակում է: Գնացեք Ֆրանսիա. դպրոցներում արգելված է խաչ կրել: Այստեղ մուսուլման երկրում ես. ուզածիդ չափ խաչ կրիր, ոչ ոք քեզ բան չի ասի: Այնինչ, մենք մեր իսկ հանդեպ սպիտակ ցեղասպանություն ենք իրականացնում: Խառնամուսնությունները սպիտակ ցեղասպանություն են: Օտարազգիներին մեր դպրոցներ, հաստատություններ ընդունելը եւս սպիտակ ցեղասպանություն է: Մենք մեզ ոչնչացրեցինք: Մի փոքր գիտակից լինենք»:

«Պարտավոր ես ապացուցել քո հայ լինելը»

«Հայաստանը մի քանի տարի է, ինչ քաղաքացիություն է շնորհում սփյուռքի բոլոր հայերին, սակայն` մկրտության մասին փաստաթղթի առկայության պարտադրանքով… Պարտավոր ես ապացուցել քո հայ լինելը: Չես կարող քաղաքացիություն ստանալ` «Ես հայ եմ»ասելով: Չես կարող քաղաքացի դառնալ` հայերեն խոսելով միայն: Հայաստանն ասում է` «Մկրտության մասին փաստաթուղթդ բեր, ապացուցիր քո հայ լինելը, որ քեզ քաղաքացիություն շնորհեմ»… Մենք ումից ի՞նչ ենք պահանջում: Աշակերտներից մկրտության փաստաթու՞ղթ ենք ուզում: Ղեկավար խորհրդի անդամներից մկրտության փաստաթու՞ղթ ենք պահանջում: Որտեղի՞ց ենք իմանում, թե ինչ է: Ասում է` «Հայ եմ», հայերեն է խոսում, հերիք է: Մեր կրոնն այդչափ էժանագին չպետք է լինի: Եթե մենք հայ ենք, քրիստոնյա ենք, ապա պետք է պահպանենք մեր կրոնն ու ինքնությունը: Տեր կանգնենք մեր բոլոր ազգային եւ կրոնական արժեքներին: Թե չէ դատարկ խոսք է «Ես հայ եմ» ասելը: Այս հարցի շուրջ ասելիք շատ կա. մեր տառապանքները չափից դուրս շատ են: Սակայն այսօր այդքանով եմ բավարարվելու, քանզի այսօր ուրախության օր է: Շնորհավորում եմ «Վարդանանց» երգչախմբի յուրաքանչյուր անդամին: Միեւնույն ժամանակ, քանի որ եկեղեցու անվանակոչության օրն է, շնորհավորում եմ նաեւ ղեկավար խորհրդին: Աստված ամուր պահի կանգուն մնացած մեր եկեղեցիները, քանզի 1915-ից հետո չափից դուրս շատ ենք եկեղեցի կորցրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ