Առաջին աշխարհամարտի տարիներին կայսերական Գերմանիան որպես դաշնակից քաջատեղյակ է եղել երիտթուրքական իշխանությունների ծրագրերին՝ վերջիններիս հետ կիսելով Օսմանյան կայրսությունում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը: Այս մասին, փետրվարի 26-ին հայտարարել է Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Բիլանդը՝ Բեռլինի պատգամավորների պալատում (Բեռլին երկրամասի խորհրդարան) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ:
Ելույթ ունեցողները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, կոչ են արել Թուրքիայի եւ սեփական երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրանով կանխելով մարդկության դեմ հանցագործությունների շարունակությունն ապագայում:
Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Բիլանդն անդրադարձել է Կայսերական Գերմանիայի դերակատարությանը՝ նշելով. «Առաջին աշխարհամարտի տարիներին կայսերական Գերմանիան որպես դաշնակից քաջատեղյակ է եղել երիտթուրքական իշխանությունների ծրագրերին՝ վերջիններիս հետ կիսելով Օսմանյան կայրսությունում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը: Գերմանական կողմը տեղեկացված է եղել, սակայն վերջինիս շահերից չի բխել կանխպել ոճրագործությունը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատան, Բեռլինի հայկական համայնքի եւ «Genozid 1915» նախաձեռնության կողմից Բեռլինի պատգամավորների պալատում (Բեռլին երկրամասի խորհրդարան) անցկացվեց հուշ-երեկո, որին մասնակցեցին Բեռլինի պառլամենտի նախագահը, Բունդեսթագի պատգամավորներ, ՀՀ դեսպանատան, համայնքների ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրված հասարակական, քաղաքական գործիչներ:
Ավելին տեսանյութում