News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական եւ հրեական  ցեղասպանությունները պետք է պարտադիր ուսուցման նյութ լինեն Արգենտինայի Կորդոբա քաղաքի պետական վարժարաններում: Սրա վերաբերյալ Կորդոբայում համաձայնագիր է ստորագրվել  INADI-ի (Խտրականության, Օտարատյացության եւ Ցեղապաշտության դեմ Ազգային Ինստիտուտ)  Կորդոբայի քաղաքապետարանի, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ հրեական կազմակերպությունների  համախմբման Կորդոբայի մասնաճյուղի միջեւ:

Ըստ համաձայնագրի, քաղաքի ուսուցչական կազմին՝ նշված նյութերի մասով օժանդակելու համար կստեղծվի հանձնախումբ: Հանձնախումբը պարբերաբար կկազմակերպի  սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ եւ այլ տեսակի միջոցառումներ, Հայոց ցեղասպանության եւ հրեաներ  ողջակիզման մասին  նյութերի  էլ ավելի  լայն տարածման համար:

Ըստ ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Կորդոբայի մասնաճյուղի տնօրեն Էդուարդո Թորոսյանի՝ առաջիկայում նմանատիպ համաձայնագիր կստորագրվի Կորդոբայի պետական համալսարանի հետ, որի համաձայն՝ 2011 թվականից համալսարանի ավելի քան 20.000 դիմորդների քննաշարում  պարտադիր  լինելու են նաեւ Հայոց ցեղասպանության եւ հրեաների ողջակիզման նյութերը:

Նշենք, որ  Կորդոբայի պետական համալսարանը Արգենտինայում հիմնված առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է եւ ուսանողության քանակով համարվում է երկրի երկրորդ բուհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ