News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում մեկնարկել է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղեւորային տնտեսությունների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ մի շարք այլ երկրների, ինչպես նաեւ Վրաստանի եւ Բալթյան երկրների երկաթուղագործները:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ուղեւորափոխադրումների դեպարտամենտի ղեկավար Գենադի Վերխովիխը լրագրողներին հայտնել է, որ այսօրվա նիստի օրակարգի հարցերից մեկը հետխորհրդային տարածքներում առցանց ռեժիմով տոմս գնելու հնարավորության տարածումն է:

«Մեր նպատակն է, որ ուղեւորը չնկատի, թե ինչպես գնացք նստեց, որ հատեց սահմանը: Այսինքն, որպեսզի նրա ճանապարհորդությունը լինի առավելագույնս հանգիստ եւ հարմարավետ: Դրա համար մենք ուղեւորատար վագոնների եւ տոմսերի վաճառքի համակարգերի նոր պահանջներ ենք մշակում»,-ասել է Վերխովիխը:

Հայկական կողմից նիստին մասնակցել են տրանսպորտի եւ կապի փոխբախարար Արթուր Առաքելյանը, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարությունը, որը կառավարում է Հայաստանի երկաթուղային ընկերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ