NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կրակոցների հետեւանքով սպանվածներից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկն» է. նա մահացել է հիվանդանոցում:
Սպանվածներից մյուսի անունը Դերո է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քիչ առաջ Նուբարաշեն համայնքում հնչել են կրակոցներ:
NEWS.am-ի հետ զրույցում սա հաստատել են ոստիկանությունից՝ նշելով, որ ահազանգ են ստացել եւ այս պահին դեպքի վայր են մեկնել ոստիկանները՝ պարզելու տեղի ունեցածը:
Նախնական տեղեկություններով մի քանի հոգի ինքնաձիգերով կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ: Մեր տեղեկություններով, մեկը մահացել է տեղում, երկուսը՝ հիվանդանոցում:
«Նորբարաշեն» ՔԿՀ-ի մուտքն արգելված է:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am