News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը որոշել է ֆինանսավորել սիրո, մահվան եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ստեղծումը: Այս մասին NEWS.am-ի Վաշինգտոնի թղթակցին տեղեկացրել է նախագածի մամուլի քարտուղարը, որը չի ցանկացել հրապարակել անունը:

Նրա խոսքով, ֆիլմը լինելու է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ողբերգության ֆոնին մեծ սիրո պատմության մասին: Սյուժեի մանրամասները չեն հաղորդվում:

Ներկայում նախագիծն ընդամենը գաղափարի եւ Քըրք Քըրքորյանի կողմից այն ֆինանսավորելու պատրաստակամության տեսքով է: Պարզվել է՝ գաղափարի էկրանավորման միտք միլիարդատերը վաղուց է ունեցել: Առայժմ պարզ չէ, արդյո՞ք Քըրքորյանը ցանկանում է գլխավոր հերոսի մեջ ինքնակենսագրական որոշ գծեր տեսնել: Սյուժեի կամ դերասանական կազմի ընտրության աշխատանքները դեռեւս չեն սկսվել: Հստակ չէ նաեւ բյուջեի հարցը, սակայն ֆինանսավորման հարցում խնդիրներ չեն լինի:

Աղբյուրի փոխանցմամբ, ժապավենի ստեղծման աշխատանքները կսկսվեն 3-4 ամիս անց, իսկ կես տարի անց ամերիկյան մամուլում «Լաս Վեգասի արքա» անունով հայտնի Քըրք Քըրքորյանը, հավանաբար, հանդես կգա լրատվամիջոցների համար հայտարարությամբ եւ կներկայացնի սյուժեի մանրամասներն ու դերասաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ