News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան կոնգրեսականներ Ջուդի Չուից եւ Ադամ Շիֆից բացի, Բաքվում, Սումգայիթում եւ Կիրովաբադում 1988-90 թվականներին հայկական կոտորածների զոհերի հիշատակին նվիրված հայտարարություններով հանդես են եկել սենատոր Հարրի Փիթերսը, Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ռոբերտ Դոլդը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Կլարքը, Ջիմ Կեստան եւ Բրեդ Շերմանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից NEWS.am-ին հայտնել են, որ նրանք դատապարտել են շարունակվողբռնությունը եւ սպառնալիքները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կառավարության կողմից։

Սենատոր Փիթերսը հայտարարել է. «Ուզում եմ իմ տուրքը մատուցել 27 տարի առաջ Ադրբեջանի պետության կողմից կազմակերպված հայկական կոտորածների զոհերի հիշատակին։ Իրական ժողովրդավարությունը պետք է հարգի փոքրամասնությունների իրավունքները, թույլ տա քաղաքացիներին խաղաղ ու ազատ խոսել, ինչպես նաեւ պաշտպանել բոլոր բնակիչների իրավունքը»։

Կոնգրեսական Փալոունը նշել է. «Մենք պատասխանատվություն ենք կրում եւ պետք է բարձրացնենք մեր ձայնը, երբ մարդկանց խումբը բռնության թիրախ է դառնում միայն էթնիկ պատկանելության համար։ Ես իմ գործընկերների հետ շարունակում եմ ջանքեր գործադրել, որպեսզի լույս սփռվի այդ իրադարձությունների վրա։ Մենք այսուհետ եւս կգործենք Կովկասի տարածաշրջանում փոխըմբռնմանը եւ անվտանգությանը նպաստելու համար։ Ես հույս ունեմ, որ մենք բոլորս կկարողանանք միավորվել եւ դատապարտել նախկինում կատարված բռնության ակտերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ