Խարկովում հրաժեշտ են տվել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանին:

AnalitikaUA.net-ի փոխանցմամբ, Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում տեղի է ունեցել Գրիգորիս Բունիաթյանին հրաժեշտ տալու սգո արարողությունը:

Արքեպիսկոպոսին հրաժեշտ տալու համար Սուրբ Հարություն եկեղեցի էին եկել հայկական համայնքների ներկայացուցիչներ Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններից:

Հրաժեշտ տալու էին եկել նաեւ քույր եկեղեցիների ներկայացուցիչները, տեղի իշխանությունների, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 7-ին Խարկովում մահացել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը: