News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտից շուրջ 60 կմ դեպի հյուսիս տեղակայված են Արցախի Հանրապետությունում խոշորագույն՝ Սարսանգի ջրամբարն ու ՀԷԿ-ը, որն ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 60%-ը: Մայրաքաղաքից դեպի ջրամբար տանող երկու ճանապարհ կա: Կարճ ճանապարհը գյուղական է: Փոքր-ինչ երկար գնալու դեպքում կարելի է մայրուղով այնտեղ հասնել Մարտակերտով: Սակայն որ ճանապարհն էլ ընտրեք, լճի տեսարանի գեղեցկությունը՝ խոշոր ափերով եւ հրաշալի փիրուզագույն ջրերով, կստիպի մոռանալ ճամփորդության դժվարությունների մասին (ֆոտոռեպորտաժ):

Սարսանգի ջրամբարը ոչ միայն հանրապետության տնտեսության կարեւոր մասն է, ռազմավարական օբյեկտ, այլեւ հարեւան Ադրբեջանի կողմից տարատեսակ հարձակումների եւ ապատեղեկատվության առարկա: Սարսանգի ՀԷԿ-ի, ԼՂՀ տնտեսությունում դրա դերի մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Սարսանգի ՀԷԿ-ի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:

Սարսանգի ջրամբարի ամբարտակի շինարարությունը սկսվել է 1966 թվականին եւ շարունակվել մի ամբողջ 10 տարի՝ մինչեւ 1976 թվականը: Ամբարտակի բարձրությունը 120 մետր է, երկարությունը՝ 550 մետր, իսկ ստորին հատվածի լայնությունը՝ շուրջ 500 մետր: Ջրամբարի տարողությունը շուրջ 600 մլն խորանարդ մետր է, որից կարելի է օգտագործել մոտ 550 մլն խ.մ-ը, այսինքն՝ գրեթե 50 մլն-ը «մեռած ջուր է»:

«Նման ամբարտակներն աշխարհում շատ քիչ են, այդպիսիք հիմա պարզապես չեն կառուցում: Մեր ամբարտակի կառուցման ժամանակ բետոն չի օգտագործվել: ՀԷԿ-ը երկու միավորից է բաղկացած, յուրաքանչյուրը՝ 25 ՄգՎտ հզորությամբ: Կայանն աշխատում է արդեն 39 տարի, եւ շատ լավ վիճակում է՝ բարեխիղճ շահագործման եւ ժամանակին կատարվող վերանորոգման շնորհիվ»,- նշեց ՀԷԿ-ի ղեկավարը: Ի դեպ, Գրիգոր Գրիգորյանը ՀԷԿ-ում աշխատում է 1986 թվականից: Աշխատել սկսել է որպես էլեկտրիկ, իսկ 2010 թվականից ղեկավարում է կայանը:

Նրա խոսքով, Արցախում կայանը հզորությամբ առաջին ՀԷԿ-ն է: Այն ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-ից մինչեւ 60%-ը, իսկ նոր ՀԷԿ-երի հետ միասին՝ 70%-ը:

«Հիմա ջրամբարում ջրի ամենացածր մակարդակն է: Ջուրը սեզոնային է օգտագործվում: Մարտից գետերի մակարդակը սկսում է բարձրանալ եւ, համապատասխանաբար, նաեւ ջրամբարի ջրի մակարդակը»,- նշեց կայանի ղեկավարը:

Գրիգորյանը նաեւ հավելեց, որ հիմնանորոգման ժամանակ մասնագետներ են հրավիրում Հայաստանից, իսկ որպես այդպիսին, կայանը դեռեւս խնդիրներ չի ունեցել:

Կայանի աշխատանքը սեզոնային է. ձմռանը, երբ էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն աճում են, ջրառը մեծանում է: Տարվա տաք եղանակներին ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրվում: Այդ առիթով էլ ոռոգման նպատակով Սարսանգից ջուր ստացող ադրբեջանական կողմը, ամբարտակի «վթարայնության» պատրվակով, անսահմանափակ ջուր է պահանջում: Ոռոգման սեզոնը սկսվում է ապրիլին եւ ավարտվում օգոստոս-սեպտեմբերին: Ամռան շրջանում ջուրը հավաքվում է: Սակայն ադրբեջանական կողմը, հարցը խաղաղությամբ եւ փոխադարձ համաձայնությամբ լուծելու փոխարեն, փորձում է շանտաժի ճանապարհով առաջ գնալ: Մի քանի տարի առաջ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը դիմել է ադրբեջանական կողմին՝ առաջարկելով համաձայնության գալ Սարսանգի ջրամբարի ջուրը համատեղ օգտագործելու շուրջ: Բայց՝ ապարդյուն: Ադրբեջանական կողմն այնքան է քաղաքականացնում հարցը, որ տարածաշրջանային այցերից մեկի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները նաեւ ջրամբար այցելելու ցանկություն են հայտնել: Ամեն դեպքում, ջրամբարի հուսալիության մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ ջրամբարի մերձակայքում մի քանի ղարաբաղյան գյուղ կա, երկու ՀԷԿ Մատաղիսում, ինչպես նաեւ բավական մեծ միջոցներ են ներդրվում ենթակառուցվածքների զարգացման համար:

Զրուցեց՝ Մարիամ Լեւինան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ