News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը՝ հուլիսի 24-ին, տեղի է ունենալու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դստեր՝ Արեւիկի հարսանիքը: Այս մասին  տեղեկացնում է «168» ժամ շաբաթաթերթն իր հուլիսի 22-ի համարում: Փեսացուն ՀՅԴ անդամ Ռուբինա Ղազարյանի որդին՝ Սահրադ Պետրոսյանն է: Հարսանիքը տեղի է ունենալու «Օջախ» ռեստորանում: Ռուբինա Ղազարյանը  «Երկիր մեդիա» հեռուստաընկերության առաջին տնօրենն է եղել: Ըստ «168 ժամ»-ի,  փեսացուի ընտանիքին է պատկանում Նալբանդյան փողոցի վրա գտնվող «Ստեֆանել» հագուստի խանութը: Իսկ Մանուկյանին է պատկանում Աբովյան փողոցի վրա գտնվող «Մոտտիվի» հագուստի խանութը: Ի դեպ, փեսացուի գերդաստանը Հայաստան է եկել Իրանից: Սահրադը ճարտարապետ է, եւ պարզվում է՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու դեմ պայքարող ճարտարապետներից մեկն էր: Այդ դահլիճի քանդմանը, հիշեցնենք, դեմ էր նաեւ Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը:

NEWS.am-ի տեղեկություններով ՝ հարսանիքին հրավիրված է իշխանական գրեթե ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանի նախկին կուսակից, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը,  եւ իհարկե դաշնակցական առաջին դեմքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ