News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միասնական արժույթի անցնելու պարագայում Հայաստանը շահած դուրս կգա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա միանգամայն հավանական է համարում միասնական արժույթին անցնելը: «Ես չեմ զարմանում, մինչեւ անգամ չեմ զայրանում այդ կապակցությամբ, գիտեմ որ տնտեսական միությունները բավականաչափ հավանականություն ունեն միասնական արժույթի անցնելու, դրա վառ վկայությունը Եվրամիությունն է, որի անդամ 28 երկրներում շրջանառությունը իրականացում են եվրոյով: ԵՏՄ-ում, որին անդամակցել ենք մենք, եւս կարող են դիտարկել, միասնական արժույթի անցնելու խնդիրները»,-ասաց Վարդան Բոստանջյանը: Իսկ թե

երբ կլինի դա կամ կլինի, թե չի լինի, հայտնի չէ, տնտեսագետը շեշտեց, որ դրա համար ժամանակ է պահանջվում, շուտափույթ չի կարող լինել, քանի որ դա  ենթադրում է բազմաթիվ դրամական հարաբերությունների կանոնակարգում, համապատասխանեցում երկրում գոյոություն ունեցող զարգացումներին, կոորդինացում:

Թե ինչպես կազդի միասնական արժույթի անցնելը Հայաստանի վրա, Վարդան Բոստանջյանը նշեց, որ ի սկզբանե տնտեսական միություններում գտնվելը ինքնիշխանության, ինքնուրույության կորուստ է, բայց դա կփոխհատուցվի նրանով, որ միասնական արժույթի պարագայում Հայաստանը շահած դուրս կգա: «Միայն այն հանգամանքը, որ բավական թվով հայեր գտնվում են այդ տարածաշրջանում, խոսքը միգրանտների մասին է, ովքեր փոխանկման կուրսերի պարագայում ունենում են կորուստներ, իսկ հիմա դա չեն ունենա»,-ասաց տնտեսագետը:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ ԿԲ-ին աշխատանք սկսել ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ