News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Օքլենդ քաղաքի նավահանգիստը հրաժարվել է երկարացնել ամերիկյան նախկին խորհրդարանական, ներկայում Թուրքիայի օգտին քարոզչություն անող Դիք Ջեֆարդտին պատկանող «Gephardt Government Affairs» լոբբիստական ընկերության հետ վեցանիշ պայմանագիրը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության նախկին առաջնորդ Դիք Ջեֆարդտը ներկայում գրանցված օտարերկրյա գործակալ է, որն աշխատում է Թուրքիայի համար, ինչպես նաեւ խոչընդոտում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացին:

Փետրվարի 24-ին Հայ դատի հանձնախմբի տեղական կառույցը նամակ է ուղարկել Օքլենդի նոր քաղաքապետ Լիբբի Շաֆին՝ մտահոգություն հայտնելով Դիք Ջեֆարդտի հետ քաղաքի նավահանգստի կապերի առնչությամբ: Նամակում քաղաքապետին ուղղված խնդրանք կա՝ դադարեցնել Օքլենդ քաղաքի եւ «Gephardt Government Affairs» ընկերության միջեւ կապը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ հայերին ներկայացնող կազմակերպությունների կոալիցիան ավելի քան 200 նամակ էր ուղարկել Հայոց ցեղասպանության ժխտման նպատակով Թուրքիայի համար աշխատող լոբբիստական հինգ ընկերություններին հետ համագործակցող ձեռնարկություններին, համալսարաններին եւ հասարակական կազմակերպություններին: Նամակներում կոչ է արվում այդ ընկերություններին ստիպել դադարեցնել թուրքական կառավարության հետ պայմանագիրը՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտման ջանքերի ակտիվացման հետ: Եթե հրաժարվեն դադարեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները, ապա ամերիկյան ընկերություններին կոչ կարվի խզել նրանց հետ պայմանագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ