News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վանուշ Խանամիրյանի Անվան Հայաստանի Պարարվեստի գործիչների միության հրավերով,  Թեհրանի  Հայ Ոսումնասիրաց Չարմահալ Միությանը կից  «Ակունք» պարային համույթը    կիրակի՝ օգոստոսի 22-ի երեկոյան ժամը 19–ին ելույթով հանդես կգա Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

«Ակունք» պարային համույթը հիմնադրվել է 1986 թվականին։  2004 եւ 2006  թվականներին մասնակցել է «Մեկ ազգ՝ մեկ մշակույթ» փառատոնին:
 2006 թվականին Համույթը պաշտոնապես  դարձել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միության անդամ։

2006 թվականին,  պարային համույթի 20- ամյակին նվիրված հանդիսությանը,  որպես  պատվո հյուր, ներկա էր նաեւ մաեստրո Վանուշ Խանամիրյանը:

«Ակունք » պարային համույթը 2007 թվականին  մասնակցել է  հայկական պարարվեստի լեգենդ Վանուշ Խանամիրյանի ծննդյան 80–ամյակին նվիրված փառատոնին։

Համույթի հիմնադիրը, ղեկավարը եւ պարուսույցն է Կարինե Մանուչերյանը։

Հարկ է նշել, որ համույթի անդամներից Շողեր ու Նաիրի Ստեփանյան  քույրերը  զոհվեցին 2009  թվականի հուլիսի 15-ին՝ Թեհրան-Երեւան չվերթի ավիավթարի հետեւանքով։ «Ակունք» պարային համույթը, հուշ-երեկո կազմակերպելով, հավերժացրել է նրանց հիշատակը ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ