News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի նոր հրամանատարը իր պարտականությունները կստանձնի այս երկուշաբթի: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Օլեգ Լեբեդեւը: «Վաղվանից նոր հրամանատարը կանցնի իր պարտականությունների կատարմանը»,- հայտարարել է նա Գյումրիում ռուս պատգամավորների եւ Շիրակի մարզի ու քաղաքի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Լեբեդեւը կգլխավորի խորհրդարանական համատեղ հանձնաժողովի ռուսական մասը, որը ստեղծվել էր հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո: Նա չի նշել, թե կոնկրետ ով է լինելու նոր հրամանատարը, սակայն «Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ հրամանատարը կլինի գեներալ-մայոր Ուստինովը:

Ռուս պատգամավորները հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկու հետ ժամանել էին Գյումրի՝ ծաղիկներ դնելու Ավետիսյանների ընտանիքի շիրմաքարերին: Մարզի ղեկավարության հարցին Լեբեդեւը պատասխանել է. «Պերմյակովը հանցագործությունը կատարել է միայնակ»:

Լեբեդեւը նման պատասխան է տվել այն հարցին, թե ինչպես է կատարվել սպանությունը, ինչպես կարող էր մեկ մարդը սպանել ընտանիքի 7 անդամների: Լեբեդեւը պատմել է, որ հետաքննությունը գտնվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերահսկողության տակ, եւ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը ամեն շաբաթ պետության ղեկավարին հաշվետվություն է ներկայացնում: Նա հաստատել է, որ Պերմյակովի դատավարությունը կընթանա Գյումրիում, եւ արդեն հարցաքննվել է 4 հազար վկա եւ անցկացվել է 19 հազար փորձաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ