News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Աֆղանստան: Երկօրյա այցի ընթացքում Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա Աֆղանստանի բարձրագույան ռազմական ղեկավարության հետ: Մասնավորապես, նախատեսված են հանդիպումներ Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի, Աֆղանստանի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմի, նաև ISAF-ի հրամանատար, ԱՄՆ ԶՈւ գեներալ Դևիդ Պետրեուսի և ISAF-ի հյուսիսային հրամանատարության հետ: Հայաստանյան պատվիրակության կազմում են նաև ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիդ Տոնոյանը և ԶՈւ հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ