News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հազարավոր մարդիկ են այսօր այցելել Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոց: Այստեղ է թաղված Վլադիմիր Վիսոցկին: Վիսոցկիի տանը բացվել է «Օբյեկտիվում Վիսոցկին է» ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացված են արխիվային լուսանկարներ: Դերասանի հարազատ Տագանկայում ավանդույթի համաձայն այսօր «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացումն է:  

ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ այսօր Տագանկայի տանը Ռիգայի «Մոդե-Ս» երաժշտա-դրամատիկական ստուդիայի արտիստները կներկայացնեն Վիսոցկու հիշատակին նվիրված «Անհասանելի է…» հորինվածքը: Ասմունքի երեկոյին կմասնակցեն Ալեքսանդր Զբրուևը, Լեոնիդ Յարմոլնիկը, Ալեքսանդր Լազարևը:

Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկության տարիները մոր հետ անցկացրել է տարհանման մեջ, Ուրալում: Պատերազմից հետո, 1947-1949թթ. հոր հետ ապրել է Գերմանիայում: Հայրենիք վերադառնալուց հետո, հոր նոր ընտանիքի հետ բնակվել է Մոսկվայում: Դեռևս դպրոցում Վիսոցկին հետաքրքվել է թատրոնով, մասնակցել թատերական խմբակի: Սակայն մասնագիտության ընտրությունը հեշտ չի տրվել: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, սակայն հենց առաջին կիսամյակից հետո թողել է ուսումը:

1956-1960թթ. Վիսոցկին սովորում է Վ.Ի. Նեմիրովիչ-Դանչեկոյի անվան ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունքում: Վիսոցկի-դերասանի բեմելը եղել է Պորֆիրի Պետրովիչի դերը «Ոճիր և պատիժ» ներկայացման մեջ` Ուսուցչի մոսկովյան տան բեմում:

Նորամուտը կինոյում Վիսոցկին նշել է 1959-ին, «Հասակակցուհիները» կինոնկարում: 

Վիսոցկին սկսում է երգել 1965-ից: Պաշտոնապես չճանաչված պոետը միլիոնավոր երկրպագուներ ուներ: Վիսոցկին 600 երգ ու 100 բանաստեղծություն է գրել, ու թեև նրա շատ երգեր արգելված էին, սակայն նրան հաջողվել է ավելի քան հազար համերգ ունենալ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Կանադայում:

1980թ. հուլիսի 16-ին կայացավ նրա վերջին համերգը: 1980թ. հուլիսի 25-ին Վիսոցկին մահացավ Մոսկվայում: Նույնիսկ պոետի մահից հետո շարունակվում էին կինոնկարներ դուրս գալ նրա երգերով. «Բալլադ քաջարի ասպետ Այվենգոյի մասին» (1983),  «Եթե հավատալ Լոպոտուխինին» (1983),  «Փլուզում» (1983): 1980-ականներին լույս տեսան Վիսոցկու բանաստեղծությունների ընտրանիները. «Նյարդ» (1981) և «Ես, իհարկե, կվերադառնամ…» (1988).

Նշենք, որ Վիսոցկին Հայաստանում եղել է 1970-ին: Սակայն, հայկական շրջապատը նրան ուղեկցել է մանկուց: «Ժենյա մայրիկ» էր նա կոչում խորդ մորը` Եվգենյա Լիխալատովային (աղջկական ազգանունը` Մարտիրոսովա): Ծնված Բաքվում, նա մոր հետ 1918-1919 կոտորածների ժամանակ տեղափոխվել էր Աստրախան: Բաքվում մնացած հայրը շուտով մահացել էր բծավոր տիֆից: Նույն Բաքվում, 1942-ին ողբերգական մահով զոհվեց նրա առաջին ամուսինը` Ռ.Լիխալատովը, ում ազգանվանը հավատարիմ եղավ ցմահ:

Ապագա պոետի պատանեկությունը անխզելի կապված է լեգենդար Լևոն Քոչարյանի` հայտնի դերասան ու պատմիչ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Սուրեն Ակիմովիչ Քոչարյանի որդու հետ: Հենց Քոչարյանի տանը Վիսոցկին կծանոթանա Վասիլի Շուկշինի, Անդրեյ Տարկովսկու, Էդմոնդ Քեոսայանի, Արթուր Մակարովի, Գրիգորի Պոժենյանի և Յուլիան Սեմյոնովի հետ:

Հենց քոչարյանական «Դնեպր-10»-ով են արվել երիտասարդ Վիսոցկու առաջին ձայնագրությունները: Արժե, արդյոք, նշել, որ Վոլոդյան 17 տարեկան էր, իսկ քոչարյանական բնակարանն այն նույն հայտնի տունն էր Բոլշայա Կարետնայա նրբանցքում: Լևոն Քոչարյանը  «Բոլշայա Կարետնայա խմբակի» կազմակերպիչն ու հոգին էր: Իսկ Վիսոցկու համար այդ տարիները հսկայական նշանակություն ունեին:(Где твои семнадцать лет? На Большом Каретном. Где твои семнадцать бед? На Большом Каретном. Где твой черный пистолет? На Большом Каретном. А где тебя сегодня нет? На Большом Каретном...).   

Այունհետև եղան ծանոթություններ Փարաջանովի և Ենգիաբարովի հետ, որին Վիսոցկին բանաստեղծություններ նվիրեց:

Հայաստանում Վիսոցկուն միշտ մեծ ջերմությամբ են հիշում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ