News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Արմենիկում» դեղամիջոցը միջազգային շրջանակներում կարող է ունենալ հեղինակություն այն դեպքում, երբ որ ապացուցվի դրա արդյունավետությունը, եւ քանի որ «Արմենիկում»-ի արդյունավետությունն ապացուցված է ՁԻԱՀ-ով հիվանդների համեմատաբար փոքր շրջանում, այդ իսկ պատճառով այն ընդունված է, սակայն ընդունված է, որպես նախնական տվյալ: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետազոտական լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Տիգրան Դավթյանը` ավելացնելով, որ իրենք հաջողվել է հանրագումարի բերել մոտավորապես 120-150 հիվանդների տվյալները, որոնք ներկայացվել են միջազգային գիտական հանդեսներում եւ կոնֆերանսներում:

«Արմենիկումը» ընդունված է, սակայն ընդունված է որպես նախնական արդյունք, իսկ որպեսզի ապացուցվի դեղամիջոցի էֆեկտիվությունը, պետք  է կատարվեն շատ ավելի լայն կլինիկական փորձարկումներ` շատ ավելի մեծ թվով հիվանդների խմբեր ընդգրկելով» ,-ասաց Դավթյանը: Մեծ թվով հիվանդների շրջանում հետազոտություններ կատարելուց բացի, Դավթյանի խոսքով` անհրաժեշտ է կատարել համակցված ուսումնասիրություններ` ուսումնասիրել  արդեն ընդունված դեղամիջոցների եւ «Արմենիկում»-ի համատեղ ազդեցությունը:

«Մինչեւ այս ամենը չարվի եւ այս հետազոտությունները չկատարվեն միջազգային որեւէ կազմակերպություն, որեւէ մի երկիր լիարժեք չի կարող գրանցել «Արմենիկումը» որպես հակամիավ ազդեցությամբ դեղամիջոց»,-ասաց Դավթյանը:

Նրա խոսքով` այժմ մի շարք երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Աֆրիկայում եւ Հնդկաստանում «Արմենիկումը» ունի հեղինակություն եւ գրանցված/ճանաչված է որպես հակաբորբոքային եւ իմունամոդուլյատոր (իմուն կարգավորիչ) դեղամիջոց:

«12-15 տարին շատ քիչ ժամանակահատված է, որպեսզի դեղամիջոցը լիովին մտնի կյանք, բայց, այդուամենայնիվ «Արմենիկումը» արդեն իսկ բավականին ճանաչված դեղորայք է»,- ասաց Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ