News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կիպրոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը ապրիլի 2-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Գալուստ Սահակյանն իր խոսքում կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խթանումը մշակութային եւ գիտակրթական ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի կարեւորություն է տալիս տնտեսական կապերի զարգացմանը՝ ընդգծելով, որ առեւտրատնտեսական ոլորտում առկա ցուցանիշները չեն արտացոլում հայ-կիպրական համագործակցության իրական ներուժը: Գալուստ Սահակյանն այս առումով մեծապես կարեւորել է տվյալ ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը: Որպես համագործակցության հեռանկարային եւ շահավետ բնագավառներ` նա առանձնացրել է զբոսաշրջության եւ բանկային ոլորտները:

«Մենք շահագրգռված ենք խորացնել փոխգործակցությունը տվյալ ոլորտներում: Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է ընձեռում Կիպրոսին եւ Հայաստանին առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- հավելել է Գալուստ Սահակյանը:

Դիմելով Կիպրոսի Հանրապետության նախագահին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման գործում: Նա փաստել է, որ սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կիպրոսի՝ ցեղասպանությունների կանխմանը, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը եւ պատմական արդարության հաստատմանն ուղղված գործունեությունը:

Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:

Կիպրոսի նախագահը ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ Կիպրոսը եղել է եւ մշտապես կմնա Հայաստանի եղբայրական երկիրը եւ իր ուժերը կգործադրի բարեկամ երկրին աջակցելու համար:

Նիկոս Անաստասիադիսը վերահաստատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու իր որոշումը:

Կիպրոսի Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է, որ տեղյակ լինելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին՝ լիովին կիսում է ԼՂ հիմնախնդրին բացառապես խաղաղ ճանապարհով լուծում տալու Հայաստանի Հանրապետության մոտեցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ