Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 7-8-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների թեմատիկան նախատեսում է քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերի լայն համալիրի, ԵՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության ընդլայնման քննարկում»,-ասել է դիվանագետը: