News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուկրանայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն օգոստոսին կայցելի Հայաստան: Նրա այցելության ընթացքում բանակցություններ կլինեն մի շարք միջազգային եւ տարածաշրջնային խնդիրների շուրջ: Այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

Նրա խոսքով, այդ այցելությունից հետո Ուկրաինա կայցելի արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը խոսում է երկու երկրների միջեւ ջերմ հարաբերությունների մասին: «Եթե 90-ականների սկզբին Ուկրաինայում ապրում էր 30 հազար հայ, ապա վերջին տվյալներով, հիմա ապրում է ավելի քան 300 հազար հայ: Ե՛ւ հայերի հոսքը ե՛ւ այդ թիվը աճում են»,- նշեց Բոժկոն:

Նա ընդգծեց, որ վերադառնալով հայրենիք՝ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինայում շատ բան իմանան Հայաստանի եւ նրա պատմության մասին ոչ թե երրորդ երկրների աղբյուրներից, այլ ուղիղ Հայաստանից: Իր հետագա կարիերայի մասին դեսպանն ասաց, որ կվերադառնա Ուկրաինայի ԱԳՆ-ում իր նախկին աշխատանքին: «Տաշած քարը գետնին չի մնում»,- նկատեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ