News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը անհանգստացրել է թուրքական լրատվամիջոցներին։

Թուրքական Sabah-ը գրել է, թե Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առաջին անգամ ամուսնու եւ դստեր հետ Հայաստան է այցելել։

Թուրքական Haberturk-ը Քիմի մասին հրապարակումը վերնագրել է. «Ցեղասպանության 100-րդ տարելիցին Քարդաշյանի այցին մեծ հետաքրքրություն կա»։  Պարբերականը գրել է, որ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ Հայաստանում իր այցի մանրամասները ցուցադրվելու է Keeping Up With Kardashian շոու ծրագրում։

Cumhurıyet-ը եւս անդրադարձել է Քարդաշյանների ընտանիքի այցին՝ գրելով, որ Քարդաշյան քույրերը հանդիպել են Հայաստանի վարչապետի հետ եւ խոստացել շարունակել պայքարել Ցեղասպանության ճանաչման համար։ 

Թուրքական Rotahaber կայքն էլ շեշտել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան մեկնած Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ է պատրաստելու։

Superhabertv կայքն էլ գրել է, որ Քիմ Քարդաշյանը այցելելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչը կարող է ԱՄՆ հեռուստաալիքներով Ցեղասպանության ճանաչման քարոզչություն լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ