News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Los Angeles Times»-ում հրապարակված, լրագրող Նոա Բիրմանի հոդվածը.

«Սա դարձել է հայկական ծագմամբ ամերիկացիների համար հիասթափեցնող ծես: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին նախորդող օրերին ջատագովները ջանում էին, որ Առաջին աշխարհամարտին ուղեկցող քաղաքական ցնցումների ժամանակ օսմանյան թուրքերի ձեռքով ավելի քան 1 մլն հայերի սպանությունը նկարագրելու համար Օբաման օգտագործի «ցեղասպանություն» բառը: Եվ ամեն տարի, չնայած թեկնածության ժամանակ Օբամայի խոստմանը, վերջինս խուսափում է օգտագործել այդ բառը:

Սակայն այս անգամ ջատագովները հույս ունեն, որ ամեն ինչ այլ կերպ կլինի: Այս տարի լրանում է 100-րդ տարելիցը եւ սա ուժեղ հետաքրքրության, խորացված խորհրդանշականության տարի է։ Սա նաեւ նախագահ Օբամայի այն փուլն է, երբ նախագահները հեռանալիս կարող են իրենց ավելի մեծ խիզախություն թույլ տալ։

«Անկախ այն բանից, զայրանում եմ ես, թե տխրում, ես դրան նայում եմ հարցի տեսանկյունից: Եւ նա ունի հնարավորություն: Սենատորության ժամանակ Օբաման պարզ խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Թեկնածության ժամանակ նա հստակ խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այժմ ժամանակն է, ոչ միայն կատարել խոստումները, այլեւ դրանով կանխել հետագա ցեղասպանությունները», - ասել է Ամերիկայի Հայկական անսամբլ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Օբաման եղել է «ցեղասպանություն» հասկացության կիրառման համոզիչ կողմնակից: Դառնալով նախագահ՝ Օբաման հայտարարել է, որ տվյալ հարցի շուրջ նրա հայացքները չեն փոխվել: Սակայն այդ տերմինը չի օգտագործվել:

Հայ դատի ամերիկյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ «Սպիտակ տան բարձրաստիճան անձինք, մասնավորապես, Ազգային անվտանգության խորհրդում» նրան հայտնել են, որ վարչակազմն առաջին մանրամասն վերլուծությունը սկսել է իրականացնել 2009թ.-ից: Վարչակազմի ներկայացուցիչները չեն մեկնաբանի վերլուծության ընթացքը, իսկ դիտորդների մեծ մասը չեն ակնկալում բացահայտել, թե ինչ կասի Օբաման մինչեւ ապրիլի 24-ը՝ հաշվի առնելով հարցի նրբությունը:

Պետական վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ալեք Գերլակը իր հայտարարության մեջ նշել է, որ «նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմաթիվ անգամներ ճանաչել են ինչպես պատմական փաստը եւ հեծեծում 1,5 մլն հայերի սպանությունը, ինչպես նաեւ հայտարարել, որ փաստերի ամբողջական, բաց եւ արդարացի ճանաչումը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի եւ Ամերիկայի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ