News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 9-ին կյանքից վաղաժամ հեռացած մոսկվայաբնակ գործարար, բարեգործ Արմեն Բարխուդարյան մահը մեծ կորուստ է բոլոր արցախցիների համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արմեն Բարխուդարյանի հիմանդրած IAFA (Ֆուտբոլի միջազգային սիրողական լիգա) ղարաբաղյան մասնճյուղի ղեկավար Սլավա Գագրիելյանը՝ հավելելով, որ բոլոր մարզիչների, մարզիկների համար սա մեծ շոկ էր:

«Արմենը 2011-ից սկսեց Ղարաբաղում անցկացնել մինի ֆուտբոլի սիրողական մրցաշարեր: Նա շատ էր ցանկանում, որ ղարաբաղցիների կյանքում հետաքրքրություններն ավելանան, երիտասարդները կարողանան զբաղվել սպորտով: Նա միշտ ասում էր՝ որտեղ էլ լինենք, պետք է օգնենք Ղարաբաղին: Այս տարի էլ մրցաշարի աշխարհագրությունն ավելի ընդլայնվեց: Եթե մինչ այդ խաղերը տեղի էին ունենում միայն Ստեփանակերտում կամ Շուշիում, ապա այս տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր մարզերը ներգրաված էին: Արմեն այս տարի էլ մեծ ծրագրեր ուներ Արցախի հետ կապված: Ամռանը պետք է գար, ցանկանում էր իրականացնել դրանք»,-ընդգծեց Սլավա Գաբրիելյանը:

Նա նշեց, որ Արմեն բարխուդարյանը երբեք գանգատներ չի ունեցել: «Մեկ ամիս առաջ որովայնի հատվածում ցավ զգաց, մեկնեց Գերմանիա, բայց արդեն ուշ էր: Բոլորս շոկի մեջ ենք: Ինձ անընդհատ զանգահարում են մեր թիմերը մարզիչները, ֆուտբոլիստները եւ պարզապես հասարակ մարդիկ, բոլորը ցավակցում են: Մենք իսկապես կորցրինք հիանալի մարդու, որը միշտ ձգտում էր օգնել արցախցիներին: Ֆուտբոլից բացի նա նաեւ օգնում էր զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Իմ եւ մեր բոլոր մարզիչների անունից խորին ցավակցություն ենք հայտնում Արմեն Բարխուդարյանի ընտանիքի անդամներին»,- ասաց Սլավա Գաբրիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ