Պակիստանում կործանվել է Կարաչի-Իսլամաբադ չվերթ իրականացնող մարդատար ինքնաթիռը: Ինքնաթիռում եղել է 152 մարդ, այդ թվում ինքնաթիռի 6 հոգանոց անձնակազմը:
Իսլամաբադի բոլոր հիվանդանոցները, կապված տեղի ունեցած աղետի հետ, աշխատում են արտակարգ ռեժիմով: Հաղորդում է «Ռիա նովոստին»:




























