News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում այսօր՝ ապրիլի 17-ին,  պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենայի վթարի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս յոթ անձինք վիրավորվել են։

ՏԿԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ապրիլի 17-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վթար է եղել։ Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան հատվածի 24-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ):

Ուղեւորներ Մ. Ք.-ը, Ն. Ա.-ը, Հ. Գ.-ը, Ա. Ս.-ը, Ա. Օ.-ը, Մ. Շ.-ը եւ Մ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ:

Ժամը 18.36-ին հրշեջ-փրկարարները բեռնատարից դուրս են բերել ուղեւորներից մեկի դին:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, վիրավորներից 3-ի վիճակը ծանր է։

Մեր տեղեկություններով, վիրավորներից երեքին այս պահին տեղափոխում են Երեւան՝ զինվորական հոսպիտալ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ