News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստի ավարտից հետո, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ԱԺ փոխնախագահն ինչպես է գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): «ԵՏՄ-ին անդամակցելիս Հայաստանն առաջնորդվել է պետական շահով: Ժամանակը ցույց տվեց, որ ՀՀ Նախագահի որոշումն արդարացված էր, եւ պատահական չէր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին:

Միությանն անդամակցելով` Հայաստանի Հանրապետությունը դարձավ շուրջ 170 միլիոնանոց շուկայի մի մասը: Կցանկանայի կարեւորել նաեւ էժան էներգակիրների հասանելիությունը, ինչը Հայաստանի համար հեռանկարային նշանակություն ունի: Հայաստանի Հանրապետությունը սահմանին գազը ստանում է 189 ԱՄՆ դոլարով, իսկ նավթամթերքը ներկրում է 30 տոկոս ազատված մաքսատուրքով»,-ի պատասխան նշել է Էդուարդ Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում ԵՄ դիտորդների հայտնվելը կապված է Ադրբեջանի ճնշմանը դիմակայելու ցանկության հետ․ Զատուլին
Սա հենց վկայությունն է այն բանի․․․
ՏԿԵ փոխնախարարը մեկնել է Մոսկվա. նա կմասնակցի ԱՊՀ միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիայի խորհրդի նիստին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Մոլդովայի ԱԳՆ-ն ԱՊՀ-ին անդամակցության պահպանման նպատակահարմարություն չի տեսնում
Նրա խոսքով, Մոլդովայի կառավարությունը վերլուծում է ԱՊՀ շրջանակներում պայմանագրերի պահպանման անհրաժեշտությունը․․․
Փաշինյանի իշխանությունը գնում է իր դաշնակցին փոխելու ուղիով․ ցանկանում է տարածաշրջանում ներգրավել Արեւմուտքին. Զատուլին
Այն հույսով, որ Արեւմուտքը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կօգնեն լուծել հարցերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ․․․
Պուտինն Ուզբեկստանի նախագահի հետ հեռախոսով քննարկել է ապրանքաշրջանառության ավելացման հարցերը
ՌԴ նախագահը Ուզբեկստանի նախագահի հետ հեռախոսով քննարկել է նաեւ էներգետիկ համագործակցության հարցը...
ԱՊՀ գործադիր քարտուղարի պաշտոնը կվերանվանեն «գլխավոր քարտուղար»
2023 թվականի հունվարի 1-ից փոխվում է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնի անվանումը․․․
Ամենաշատ