News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանական The Economist ամսագիրը «Ապաքինվելու ժամանակն է» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ Թուրքիային կոչ է անում վերջ տալ վիճել ցեղասպանություն եզրի շուրջ եւ Հայաստանի  հետ վերականգնել բարեկամական  հարաբերությունները։

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է հոդվածը։

«Ոչինչ այնպես չի այրում ներկան, ինչպես անցյալը։ Երբ Հռոմի Պապը ապրիլի 12-ին հայտարարեց,  որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը 1915թ. Օսմանյան Թուրքիայում կազմակերպած հայոց ջարդերն էին, Թուրքիան վրդովվելով հետ կանչեց Վատիկանից իր դեսպանին։ 1-1.5 մլն հայերի սպանություններին անուն տալու շուրջ չլուծված վեճը դեռ թշնամանք է տարածում։ Այդ պայքարը ոչինչ չի տալիս ո՛չ հայերին, ո՛չ թուրքերին եւ ո՛չ էլ նշանակություն ունի զոհերի մեկդարյա հիշատակի համար։

Վեճի առարկան ոչ թե Արեւելյան Անատոլիայի հայերին վրա հասած դաժան ճակատագիրն է կամ  զանգվածային սպանությունները եւ ոչ էլ Սիրիայի անապատներում մահվան երթերը։ Վեճի առարկան ցեղասպանություն եզրն օգտագործելն է։

Եթե այդ վեճը դիտարկենք ազգային շահերի տեսանկյունից, ապա Թուրքիան ազգայնական թակարդ է լարում իր համար։ Դրա փոխարեն լավ կլիներ, եթե նա ընդուներ անցյալի մեղքերը։ Ինչպես եւ մյուս եվրոպական տերությունները, այդ թվում՝ Բրիտանիան, Գերմանիան եւ Ռուսաստանը, Թուրքիան ճանաչելու բան ունի։ Անցյալում Թուրքիան արտաքսել եւ սպանել է ոչ միայն հայերի, այլ նաեւ ասորիների, հույների եւ քրդերի։

Այսօրվա թուրքական կառավարությունը նույնպես չի կարող հպարտանալ ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի բարելավմամբ։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ մոտ էր քրդերի հետ խաղաղություն հաստատելուն։ Անցյալ  տարի նա համարձակություն ունեցավ եթե ոչ ներողություն, ապա գոնե ցավակցանք հայտնել 1915թ. հայ զոհերի ժառանգներին։

Սակայն վերջին ժամանակներս Էրդողանը առավել ազգայնական, իսլամիստական եւ ինքնակալ տոն է վերցրել։ Դա ոչ միայն բարդացնում է հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը, այլ նաեւ բարդացնում է ՆԱՏՕ-ի հենակետի կարգավիճակով արտոնություններ ստանալու եւ ԵՄ անդամ դառնալու հեռանկարները։ Ահա ինչու է 1915թ. դեպքերի կապակցությամբ թուրքական արձագանքը  հակարդյունավետ։

Լավ կլիներ կարգավորել հարաբերությունները հայերի հետ։ Հասարակ հայերի համար 1915թ. դեպքերի 100-ամյակը նշելու լավագույն միջոցը կլիներ իրենց սրբազան Արարատ սարն ու հնագույն մայրաքաղաք Անին անարգել տեսնելը։ Անկարայի համար լավագույն ելքը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորելն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ