News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը կարող է Թուրքիային օգնել ընդունել սեփական սխալներն ու անցյալի հանցագործությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր, Կանաչների եւ Եվրոպական ազատ դաշինքի խմբի անդամ Բարտ Ստաեսը:

Նա նշեց, որ ուրախ է բանաձեւի ընդունման կապակցությամբ: «Ես Եվրախորհրդարանի առաջին բանաձեւի կողմնակիցներից եմ եղել, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Ժակ Վանդեմյուլեբրուքն էր: Շատ կարեւոր է, որպեսզի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչվի: Հույս ունեմ, որ Եվրախորհրդարանի այս բանաձեւը կբացի թուրքական ղեկավարության աչքերը»,- ընդգծեց Բարտ Ստաեսը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բրյուսելում Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունեց, որում Թուրքիային կոչ է արվում 1915 թվականի դաժանությունները որպես ցեղասպանություն ճանաչել, առերեսվել սեփական անցյալի հետ եւ շարունակել ջանքեր գործադրել հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ