News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լոռու մարզում Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով վիրավորված 3 ժամկետային զինծառայողներից մեկի վիճակը  ծայրահեղ ծանր է, 2-ինը՝ ծանր կայուն, 6-ինը՝ միջին ծանրության։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողներին ասաց ՊՆ ԿԿԶՀ բուժծառայության պետ, մայոր Արտաշես Խաչատրյանը։ 

Ծանր վիճակում գտնվող 3 զինծառայողները այժմ ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքում են։

«Մհեր Շավիրշյանը, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հոսպիտալ է տեղափոխվել գանգուղեղի բաց վնասվածքով, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդով, քունքոսկրի գծային կոտրվածքով, գանգի հիմքի կոտրվածքով, ուղեղիկի հեմատոմայով եւ սալջարդով, կրծքավանդակի փակ վնասվածքով, կողերի կոտրվածքով՝ աջից, թոքի սալաջարդով, կոնքի ոսկրերի կոտրվածքով՝տեղաշարժով, աջ ազդրի կոտրվածքով»,- ասաց ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։

Մհեր Շավիրշյանի վիճակի կայունանալուց հետո նրան սպասվում է մի քանի վիրահատություն։

Մարտիրոս Քոչարյանին, որը նախօրեին Սպիտակի կայազորային հոսպիտալում  մեկ անգամ վիրահատվել էր, այսօր կրկնակի վիրահատության են ենթարկել Երեւանում, նրա վիճակը կայուն ծանր է։

«Մարտիրոս Քոչարյանի մոտ ընդունման պահին առկա էր պոլիտրավմա, կոնքի ոսկրերի ամբողջականության խախտում, կոտրվածք, միզուկի լրիվ անջատումով։ Հետազոտությունից հետո մեզ մոտ կատարվեց կրկնակի վիրահատություն, քանի որ պարզվեց, որ ունի նաեւ ուղիղ աղիի վնասվածք։ Հիվանդի վիճակը վիրաբուժական առումով կարելի է գնահատել  բավարար է, սակայն, հաշվի առնելով կրած տրամվան, արյան կորուստը, նրա վիճակն այս պահին գնահատում ենք ծանր»,- ասաց ՊՆ ԿԿԶՀ առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Վահան Գեւորգյանը։

Մարտիրոս Քոչարյանին սպասում է երկարատեւ բուժում, եւս երկու վիրահատություն՝ ռեկոնստրուկտիվ եւ պլաստիկ։ 

Բորիս Նիկոյանը, որի վիճակը նույնպես կայուն ծանր է գնահատվում, տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք։ 

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Այնուհետեւ 3 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող  Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ