News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն է հանձնվել Ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուկեի նախաձեռնած Հայոց եւ մնացյալ ցեղասպանությունները դատապարտող, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող հայտարարության տեքստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ԵԽԽՎ 171 պատգամավորներ են ստորագրել հայտարարության տեքստի տակ, ստորագրությունները շարունակվում են:

Հայտարարության տեքստում ասվում է, որ «ցեղասպանությունը սարսափելի հանցագործություն է հասարակության դեմ։ Նման հանցագործությունների կանխումը կարող է դադարեցնել հակամարտությունների, ողբերգությունների եւ հումանիտար աղետների էսկալացիան։ Հայոց ցեղասպանության միարժեք եւ ժամանակին դատապարտելու բացակայությունը զգալիորեն նպաստեց հետագայում մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ինպես Հոլոքոսթի ու մյուս ցեղասպանությունների, իրականացմանը։  2015թ. ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ցեղասպանությունը։

Ներքոստորագրյալ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցում արդկության դեմ հանցագործությունների զոհերին, խորապես դատապարտում դրանք ժխտելու փորձերը»։

Մեր տեղեկություններով՝ ստորագրությունների թիվը կարող էր ավելի  մեծ լինել՝ ավելի քան 200, մի շարք պատգամավորներ իրենց ստորագրությունները ուղարկել էին scan արած տարբերակով, ինչը, սակայն, ԵԽԽՎ քարտուղարությունը չի ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ