News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Կիպրոսի պատմությունները փոխշաղկապված են։ Ադ մասին Ծիծեռնակաբերդի արձունքում ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը (ֆոտոռեպորտաժ

«Մենք այստեղ ենք շատ առաջատար գործիչների հետ միասին, հայ ժողովրդի հետ միասին հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Շատ դրական է, որ Կիպրոսն ու Հայաստանը միասնաբար են դատապարտում Ցեղասպանության ոճրագործներին։ Կիպրոսն աաջիններից էր, որ ճանաչեց Ցեղասպանությունը»,- նշել է Կիպրոսի նախագահը՝ հավելելով, որ յուրաքանչյուրիս ներկայությունը նպատակ է վառ պահել այս ողբերգության զոհերի հիաշատակը, ուղերձ հղել, որ անպատժելիությունը չի կարող անպատիժ մնալ։

«Հայաստանն էլ, Կիպրոսն էլ անպատժելիության զոհեր էր, մեր պատմությունները փոխշաղկապված են։ Չեմ կարող չհիշատակել, որ 100 տարի առաջ Կիլիկիայի ջարդերից հետո հայ փախստականների նավերը՝ բեռնված բազմաթիվ անձանցով, ապահով ապաստան գտան Կիպրոսում։ Կիպրոսցիները հպարտ են, որ այդ փախստականների թոռներն ու երեխաները Կիպրոսի հասարակության աշխույժ անդամներ են, իրենց ծագումը պաշտպանում են արժանապատվորեն։ Ժամանակն է, որ պատմական փաստերը ճանաչվեն, դա կարեւոր է նաեւ հարեւան երկրի հետ հարաբերությունների կարավորման համար»,- ասել է Նիկոս Անաստասիադիսը։

«Մենք այստեղ ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ ժողովրդին, որը իր ուժով կարողացավ կենդանի մնալ միլիոնավոր նախնիների կյանքի գնով։ Մեծ Եղեռնը հիշելը, վերապրողների ուժին հարգանքի տուրք մատուցելը շատ կարեւոր է, եւ ողջ մարդկությունն է կրում այդ պարտավորությունը։ Մենք հիշում ենք ու պահանջում»,- ամփոփել է Կիպրոսի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ