News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը անդրադարձել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դժվար է հաշտվել դրա հետ, ինչպես՝ չարի բոլոր մեծագույն դրսեւորումների հետ, սակայն այդպիսին է իրականությունը: Չարիքն աճում է, երբ մենք վախենում ենք նայել դրա աչքերին եւ հրաժարվում ենք խոստովանել այդ. դա է փաստում պատմությունը: Մենք պետք է լինենք բավականաչափ ազնիվ ու խիզախ, որպեսզի ոճրագործությունն անվանենք իր անունով, հատակապես, երբ խոսքը 20-րդ դարի ցեղասպանությունենրի մոր՝ Հայոց ցեղասպանության մասին է:

2002-ին ես The Wall Street Journal-ում գրել էի հոդված՝ կոչ անելով Եվրոպական Միության կազմում Թուրքիային ընդգրկել մի շարք պայմանների իրագործումից հետո միայն: Ամենակարեւոր պայմանը Հայոց ցեղասպանության ընդունումն ու դրա վերաբերյալ լիարժեք հետաքննություն անցկացնելն էր: Այն, որ դա այդպես էլ տեղի չունեցավ, դարձավ մեծ հիասթափություն:

Ես դեռ հուսով եմ, որ դա տեղի է ունենալու: Ինչպես կարող ենք պայքարել չարի դեմ, եթե մենք խիզախություն չունենք պայքարել չարի ուրվականների դեմ, որոնց 100 տարին է արդեն լրանում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գարի Կասպարովը՝ Թվիթերում ավելացնելով, որ «ինքն ու իր ընտանիքը, հարյուր հազարավոր այլ մարդկանց հետ, ստիպված են եղել 1990 թվականին հեռանալ Բաքվից՝ ջարդերից փրկվելու համար: Կասպարովը նշել է, որ այդպիսի հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ