News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 21
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին ցավակցություններն է հայտնել հայ ժողովրդին զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է IrishTimes-ը։

Երեւանում կայացած սգո արարողություններին Իռլանդիան ներկայացրել է դեսպան Ջոն Բիգգարը (նստավայրը Բուլղարիայում)։

Վարչապետ Քեննին պատասխանել է հայազգի Փոլ Մանուկի նամակին, որը Իռլանդիայում հայկական եկեղեցու սպասավոր է։ Մանուկն ինքը Ցեղասպանության ժամանակ կորցրել է պապուն։

Փոլ Մանուկը վարչապետին հրավիրել է կիրակնօրյա պատարագին, որը մատուցվելու է Դուբլինի արվարձան Դանդրումի եկեղեցում։

Քեննին նշել է, թե այցելել չի կարող, սակայն ցավակցություններ է հայտնել «սարսափելի տառապանքների եւ կորուստների կապակցությամբ, որ հայերը կրել են 100 տարի առաջ»։

«Իռլանդիայում մենք լավ գիտենք, թե որքան բարդ է նայել անցյալին՝ հաշտեցման որոնումներում»,- նշել է Քեննին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը». Օբամայի օգնականները ներողություն են խնդրել
Նրանց հայտարարություններն անսովոր կերպով անկեղծ էին՝ հաշվի առնելով խնդրի զգայուն լինելը...
Այո, ես մասնակցել եմ Հայոց ցեղասպանության սգո միջոցառմանը. թուրք կին կուսակցապետ
Ջանան Քաֆթանջըօղլուի ընտրվելուց հետո թուրքական իշխանամետ մամուլը նրա դեմ արշավ է սկսել՝ հիշեցնելով, որ նա դեռեւս 2012–ին...
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության Ստամբուլի նահանգային նախագահ է ընտրվել Ցեղասպանությունը ճանաչած անդամը
Պատմության մեջ այսօր սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Կոտորված հայ քաղաքացիներին...
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ազատ է արձակել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողին
Հիշյալ լրագրողները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ...
Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
Դեռ հայտնի չէ, թե արդյոք Իսրայելի արտգործնախարարությունը կկատարի պրոֆ. Աուրոնի օրինական պահանջը...
Հրեա ուսանողների համաշխարհային միությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Այս կազմակերպության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կառավարությանը եւ այլ երկրներին, ինչպիսին Ավստրալիան է, հզոր մեսիջ է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news