News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի խոշոր եւ փոքր քաղաքներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հիշատակի արարողություններ են ընթացել։ Ինչպես գրում է Francetv info-ն, հազարավոր մարդիկ Փարիզում, Մարսելում, Լիոնում եւ այլուր հարգել են հայերի ողբերգությունը՝ Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Փարիզում կայացած միջոցառումներին մասնակցել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը եւ մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն։ Վալսը սկզբում ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ, իսկ հետո ելույթ ունեցել 10 հազար հավաքվածների առաջ։

Ինչպես հայտնում է Nouvelles d'Arménie-ն, Ֆրանսիայի վարչապետը այդ միջոցառումը պատմական է համարել։ «Առաջնահերթ պարտավորությունը այս հանցագործության երեսին նայելն է։ Այո, դա ցեղասպանություն էր։  Ֆրանսիան միշտ զոհերի կողքին է եղել։ Իսկ այսօր զոհվում են Արեւելքի քրիստոնյաները»,- ասել է Վալսը՝ կոչ անելով հատկապես զգոն լինել սիրիահայերի ճակատագրի հանդեպ։ «Հայերը նորից հալածվում են այն պատճառով, որ նրանք հայեր են։ Աչք փակել, նշանակում է մեղավոր լինել»,- նշեց նա։

Փարիզի քաղաքապետը հիշեցրեց, որ եկող երեքշաբթի կբացվի մեծ ցուցահանդես։ Մայրաքաղաքի անունից նա իր վրա պարտավորություն է վերցրել անպայման արագացնել Ցեղասպանության ճանաչման շարժումը եւ աջակցել դրա ժխտման քրեականացմանը։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թոռանյանը հիշեցրել է, որ հիշատակի պարտքը իմաստ ունի, եթե անցյալից դասեր են քաղում եւ իրենց երկրում ապրող վերջին հայերի պաշտպանության համար հնարավորություն են ստեղծում։ Նա հույս է հայտնել, որ 2015թ. ապրիլի 24-ը վերջ կդնի հայերի վիրավորանքի, թուրքական պետության  անազնվության եւ մարդկության խայտառակության 100-ամյակին։ «Անհրաժեշտ է, որպեսզի այդ հիշարժան օրը նշանավորվի արդարության վերականգնմամբ եւ զոհերին հասցված վնասի փոխհատուցմամբ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության եւ ապահովության հաստամամբ»,- եզրափակեց նա։

Ելույթից հետո հավաքվածները երթով ուղեւորվել են Թուրքիայի դեսպանատուն՝ վանկարկելով «Արդարություն, արդարություն, հատուցում» եւ կատարելով հայկական երգեր: Հասնելով տեղ, նրանք տեսել են, թե ինչպես անջատվեցին Էյֆելյան աշտարակի լույսերը: Փարիզի քաղաքապետը նշել է, որ դա իրենց աջակցությունը հայ ժողովրդին հայտնելու «յուրահատուկ պատմական ժեստ է»:

Ինչպես հաղորդում է «Francetv info»-ն, Լիոնի հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել՝ Լիոնի արքեպիսկոպոս Ֆիլիպ Բարբարենի եւ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբայի մասնակցությամբ: Արարողությունից առաջ մոտ 1800 մարդ երթով հասել են քաղաքի կենտրոնում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: «Nouvelles d'Arménie»-ի փոխանցմամբ՝ նույնչափ մարդ մասնակցել է Վալանսում կայացած հիշատակի արարողությանը՝ տեղի պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, Մարսելի միջոցառմանը մոտ 4000 մարդ է մասնակցել: Քաղաքի հուշարձանի մոտ հարգանքի տուրք է մատուցվել 1915-1917թթ. ընթացքում Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 մլն զոհերի հիշատակին: Մասնակիցները հայերենով երգել եւ բանաստեղծություններ են ընթերցել, որից հետո տեղի է ունեցել էկումենիկ կրոնական արարողություն: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիան համերաշխ լինի իր պատմության հետ եւ ճանաչի ցեղասպանությունը», - ասել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ժակ Տոնապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ