News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում Հաղթանակի օրվա 70-ամյակին նվիրված «Միասնությամբ ձեռք բերած Մեծ Հաղթանակ» միջազգային ֆորումի շրջանակներում բացվել է «Նացիզմի դեմ պայքարում մենք միասնական էինք» ցուցահանդեսը»։ Ֆորումին մասնակցում են նախկին ԽՍՀՄ երկրների պատվիրակությունները։

Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ «Մենք չենք կիսում 1945թ. հաղթանակը։ Դա ընդհանուր հաղթանակ է եւ ընդհանուր տոն։ Կռվել են բոլոր հանրապետությունները թե՛ ճակատում, թե՛ թիկունքում»,- նշել է ռուս վարչապետը, որը եղել է բոլոր ազգային տաղավարներում։ 

Հայկական տաղավարում ներկայացված են եղել հայ ազգի զավակների՝ պատերազմի մասնակցության մասին նյութեր՝ սկսած շարքային զինվորից մինչեւ ադմիրալներ։  Դրանք գրքեր են, փաստաթղթեր, անձնական իրեր, համազգեստներ։ Դրանց մեծ մասը Մայր Հայաստան թանգարանի հավաքածուից է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ