News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Թուրքերի այն պահանջները, թե հայ եւ թուրք անկախ պատմաբանները պետք է անկողմնակալ կերպով ուսումնասիրեն Հայոց ցեղասպանության թեման, վաղուց կատարված են։ Թուրքերը հաճախ են կրկնում, թե ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել։ Ժամանակակից պատմական հետազոտությունների համար այդ պնդումները չեն կարող լուրջ ընդունվել։ Այս մասին գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականը՝  անդրադառնալով 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին պատմաբանների նոր հետազոտություններին։

Այդ ուսումնասիրությունների վառ օրինակը 2011թ. ԱՄՆ-ում լույս տեսած մանրակրկիտ աշխատությունն է՝ «Դատավարութուն Ստամբուլում» վերնագրով, որը պատմում է 1919-1922թթ. ռազմական դատարաններում գործընթացի մասին։ Գրքի հեղինակներն են ազգությամբ թուրք Թաներ Աքչամն ու հայազգի Վահագն Դադրիյանը։ Այդ դատական գործընթացներում մահվան դատապարտվեցին մարդկության դեմ հանցագործություններ գործած Թալեաթ փաշան եւ Էնվեր փաշան։ Դատական  գործին կից փաստաթղթերն ապացուցում են, որ Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները պատերազմից հետո ընկալվում էին որպես ամոթի սեւ գիծ, մինչեւ որ թուրքերը դրա ժխտումը չվերածեցին «ազգային վերածնության» գաղափարի, գրում է թերթը։

Առավել տպավորիչ է վերջերս Ֆրանսիայում Ռայմոնդ Գեւորգյանի, թուրք Համիդ Բոզարսլանի եւ ֆրանսիացի պատմաբան Վինսենտ Դուսլերտի համատեղ ջանքերով հրատարակած «Comprendre le génocide des Arméniens» գիրքը։ Սա կարեւոր աշխատություն է, որն ունի Ցեղասպանության մասին  հիմնարար տեղեկագիրք դառնալու բոլոր շանսերը։ Գիրքը մեջբերումներ է կատարում օսմանյան եւ արեւտմյան արխիվներից, ցեղասպանություն վերապրածներից, տարբեր ամսագրերից։

Թերթը անդրադառնում է Ցեղասպանության մասին քննարկումներում հաճախ հայտնվող Գերմանիայի մեղքի բաժնի թեմային։  «Այս ոլորտում կարեւոր են Վահագն Դադրյանի եւ Քրիստոֆ Դինկելի հետազոտությունները, որոնք նշում են, որ գերմանացիները թեպետ գործնականում չեն մասնակցել հայերի սպանություններին, սակայն իբրեւ թուրքերի դաշնակցիներ՝ նպաստող ազդեցություն են ունեցել Օսմանյան կայսրության հակահայկական քաղաքականության վրա։ Դադրիյանը ուշադրություն է հրավիրում Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-րդի անտարբերության եւ ջարդերին չմիջամտելու քաղաքականության վրա։ 1894-1896 թթ. թուրք սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք հայերի սպանություններին հայացք գցելով՝ Դադրիյանը  նշում է, որ գերմանա-թուրքական բարեկամության այս բնագավառը անփոփոխ մնաց նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։  Գերմանիայի կանցլեր Բետման Հոլվեգը 1915. դեկտեմբերին գրել էր. «Մեր միակ նպատակն է Թուրքիային մինչեւ պատերազմի ավարտը մեր կողքին պահել, անկախ նրանից, թե դրանից հայեր կզոհվեն, թե ոչ»։

Բացի այդ, Դադրիյանը իր աշխատույթունում նշում է, որ գերմանական կողմն ուներ շատ ուժեղ թուրքամետ ու հակահայկական ձայներ։ Արդեն 1897թ. Գերմանիայի գլխավոր ֆելդմարշալ Կոլմար ֆոն դեռ Գոլցը Թուրքիային խորհուրդ էր տվել ամրապնդել դիրքերը իր կայսրության  ասիական հատվածում եւ Կովկասում, որպեսզի թուրք ազգերի միջոցով կարողանան հաղթանակ տանել։ 1914թ. փետրվարին  Բեռլինում նա զեկույցի ժամանակ առաջարկել էր հայերին տեղահանել երկրից եւ վերաբնակեցնել Սիրիայում եւ Միջագետքում։ 1915թ.երիտթուրքերը հենց դա էին իրականացնում հայերի դեմ, միայն թե վերաբնակեցման տակ նրանք բնաջնջում էին հասկանում»,- գրում է թերթը։

Շվեյցարական պարբերականը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, Գերմանացի պատմաբանները  բավականաչափ լավ չեն ուսումնասիրել Հայոց ցեղասպանության թեման։ «Միխայել Հասեմանի «Հայոց ցեղասպանություն» գիրքը հստակ պատկերացում է տալիս ոչ միայն 1915-1916 թթ. ցեղասպանության, այլեւ Աբդուլ Համիդի եւ Աթաթուրքի ժամանակ հայերի նկատմամբ թուրքերի իրագործած այլ հանցագործությունների մասին։  Հեղինակը Վատիկանի արխիվներում հայտնաբերել էր գաղտնի փաստաթղթեր, որոնք ներկայացնում են ցեղասպանության սարսափները։ Նա բացահայտում է, որ ժամանակին Հռոմի Պապը տեղյակ էր հայերի բնաջնջումների մասին եւ հնարավոր ամեն բան անում էր նրանց փրկության համար, սակայն ապարդյուն. բարձր Դուռը փորձում էր կոծկել պատմությունը։

Թուրքիան մինչ օրս շարունակում է այս քաղաքականույթունը եւ մինչ օրդ փաստացի աջակցություն է ստանում Գերմանիայի չմիջամտելու քաղաքականության տեսքով»,- եզրափակում է թերթը։

Լուսանկարում՝ Վիլհելմ 2-րդ կայսրը եւ Էնվեր փաշան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի հայտարարությունը դատապարտող բանաձևը
Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի կարծիքը բացասական կարծիք չէր հայտնել…
Կանբերայում առաջին անգամ տեղի է ունեցել միջոցառում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Միջոցառում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը
Այսպիսով, սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից ներկայացված բանաձեւն աջակցող օրենսդիրների թիվը հասել է 17-ի...
Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ Բունդեսթագի բանաձեւի կիրարկմանը նվիրված միջոցառում գերմանական Հանովերում
Բանաձեւում առանձնահատուկ հիշատակվում է, որ թեման պետք է ներառվի 20-րդ դարի էթնիկ հակամարտությունների վերաբերալ դպրոցական դասընթացի ծրագրում...
Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԱԳՆ
Ի պատասխան, նախարարը պատասխանեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը արդարության վերականգնման խնդիր է...
Թուրք կին կուսակցապետին Հայոց ցեղասպանության մասին գրառման համար մեղադրանք ներկայացվել
Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ ներկայացված մեղադրանքներով նրա համար...