News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերը ափսոսում է, որ ԼՂ հակամարտությունները կողմերի ու միջնորդների բազմամյա ջանքերը չեն հանգեցրել առաջընթացի հակամարտության լուծման գործում: Այս մասին Հերբերթ Զարբերը հայտարարել է Բաքվում մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է contact.az-ը, Զարբերը ահազանգ է հնչեցրել, որ շփման գծում լարվածությունը չի դադարում եւ «գրեթե ամեն օր մարդիկ են մահանում»: Նրա խոսքով առանց փոխզիջումների խնդիրը դժվար թե լուծում ստանա եւ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում քաղաքացիական հասարակության հետ՝ հաշտության ելքեր որոնելու համար:

«Ի վերջո, հակամարտության լուծումը կախված է շարքային քաղաքացիներից: Դեռեւս մենք չենք կարող խոսել կարգավորման մասին»,-ասել է Զալբերը:

Ինչ վերաբերում է ԵՄ դիրքորոշմանը, ապա Բրյուսելը պաշտպանում է ԵԱՀԿ Միսնկի խմբի ջանքերը եւ չի կարող գլխավոր դեր ստանձնել այդ գործընթացում: Մինսկի խմբի կառուցվածքը փոխել կամ նոր միջնորդներ ներգրավելը դժվար թե հնարավոր է: «Մինսկի խմբի համանախագահները ավելի քան 20 տարի զբաղված են դրանով, նրանք փորձ են կուտակել եւ տարբեր առաջարակություններ մշակել այս ընթացքում: Դրանից հրաժարվելը եւ ամեն ինչ զրոյից սկսելը դժվար թե հնարավոր է եւ արդյունավետ»,-ընդգծել է Զալբերը:

Ինչ վերաբերում է ԵՄ դերին, Բրյուսելը պատրաստ է աջակցել նախագծերին ու միջոցառումներին, որոնք ուղղված են վստահության ամրապնդմանը եւ կողմերի միջեւ շփումներին: Առաջընթացի դեպքում՝ ԵՄ-ն միջոցներ կհատկացնի պատերազմի հետեւանքների վերացման համար, ասել է նա:

«Պետք է պատրաստ լինել փոխզիջումների, բայց մենք դեռեւս դա չենք տեսնում: Մենք չենք կարող լուծել հակամարտությունը կողմերի փոխարեն»,-ասել է Զալբերը:

Նա նաեւ սխալ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համեմատումը այլ հակամարտությունների հետ, եւ դեմ է երբ համեմատում են Եվրոպայի դերը Ուկրաինայում եւ Ղարաբաղում ստեղծված իրավիճակներին: Նրա խոսքով՝ հակամարտություններից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու արմատները: «Դրանք համեմատելն ապակառուցողական է: Բացի այդ, յուրաքանչյուր դեպքում առկա են այս կամ այն գերտերությունների աշխարհաքաղաքական շահեր»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ