News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու համար  Ստեփանակերտ ժամանած զիմբաբվեցի լրագրող Էնդրիու Մամբոնդիանին տպավորված է Լեռանային Ղարաբաղով: Մինչեւ Արցախ ժամանելը Ղարաբաղի մասին ոչինչ չլսած լրագրողը կատակով նշում է, որ Զիմբաբվեում կլինի Լեռնային Ղարաբաղի ոչ պաշտոնական դեսպանը:

«Ֆանտաստիկ երկիր է, ես հաճույք եմ ստանում ցանկացած օրից, որ այստեղ եմ անցկացնում: Երբ վերադառնամ Զիմբաբվե, բոլորին կպատմեմ Ղարաբաղի մասին, կասեմ, որ գան այստեղ: Ես հասցրել եմ այցելել Շուշի, Գանձասար: Շատ հիանալի եկեղեցիներ, վայրեր կան այստեղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էնդրիու Մամբոնդիանին:

Զիմբաբվեցի լրագրողը Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրություններն ավելի արդար եւ ժողովրդավարական է համարում, քան իր երկրում անցկացվող ընտրությունները: Նրա խոսքով, էական նշանակություն չունի, որ ԼՂՀ  այս ընտրությունները միջազգային հանրությունը չի ճանաչում:

«Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչ է ուզում: Կարեւորն այն է, որ ընտրություններն արդար լինեն, անցկացվեն բաց եւ թափանցիկ: Անգամ Զիմբաբվեում ընտրությունները ԱՄՆ-ն չի ճանաչում»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ