News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015թ մայիսի 3-ի Լեռնային Ղարաբաղի ԱԺ ընտրություններն անցել են ազատ ու արդար. սահմանադրական կարգի բոլոր դետալների պահպանմամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Սա չափազանց կարեւոր է։ Չնայած երկրների մի մասը հայտարարում է, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները, քանզի ԼՂՀ-ն ճանաչված չէ, այնուամենայնիվ լավ էլ հետաքրքրվում են արդյունքներով, պաշտոնական կամ ոչ պաշտոնական կանալներով դիտորդներ են ուղարկում։ Եվ ահա դիտորդները փաստում են ընտրությունների կազմակերպման միջազգային մակարդակ։

Եվս մի քայլ դեպի ճանաչում, կայացած ժողովրդավարության եւս մի ապացույց։ Դա իր արդյունքը տալու է։ Դեռ հայտնի չէ, թե քաղաքական ուժերից ով է հաղթել։ Բայց դա այդքան կարեւոր չէ։ Հայտնի է միայն, որ հաղթել է ԼՂՀ ժողովուրդը։ Իսկ իշխանությունները մարդավարի ընտրություններ էին կազմակերպել։ Տարոսը Հայաստանին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում էին համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել էր ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

Ըստ ԼՂՀ ԿԸՀ-ի՝ 102 034 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 72 039 մարդ՝ ապահովելով 70,6 տոկոս մասնակցություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ