News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ:

«Մեծ ցավով եւ խորը վշտով տեղեկացա բալետի աշխարհահռչակ պարուհու՝ անկրկնելի եւ հրաշալի Մայա Պլիսեցկայայի մահվան մասին:

Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հանդիսատեսների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, եւ մենք սգում ենք Ձեզ հետ միասին:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին, մերձավորներին եւ Մայա Պլիսեցկայայի տաղանդի բազմամիլիոն երկրպագուներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ